Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է
09.01.2017 | 14:55

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մեխակ Հարությունյանը, նա ներկայացրել է հանցագործության գործիք հրազենը: Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ